
Ադրբեջանական հերթական շրջանի բնակիչները դուրս են եկել բողոքի ցույցի, փակել են ճանապարհը

Շեքիի շրջանի Դաշուզ գյուղի բնակիչները, որոնց տները տուժել են այս օրերի անկայուն եղանակից, այսօր փակել են ավտոճանապարհը։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Զայրացած քաղաքացիները դիմել են պաշտոնական մարմիններին՝ օգնություն և աջակցություն պահանջելով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ հունիսի 22-ից Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Գետաբեկ (Սոյուդլու) գյուղ մուտքը սահմանափակվել է։
Գյուղի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում ասել է, որ գյուղում ոստիկաններ կան և թույլ չեն տալիս, որ մարդիկ հանրահավաք անեն։ Նրա խոսքով, թույլ չեն տալիս գյուղ մտնել նույնիսկ այն մարդկանց, որոնք գալիս են հարազատի թաղմանը մասնակցելու:
«Մենք պահանջում ենք, որ մեր իրավունքները հարգվեն։ Մենք բազմիցս դիմել ենք երկրի ղեկավարությանը և տեղական իշխանություններին, բայց մեր դիմումները չեն քննարկվել»,- ասել է նա:
«Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Ռուֆաթ Սաֆարովը լրատվականին ասել է, որ կառավարությունը, ռացիոնալ որոշում կայացնելու փոխարեն, խորացնում է մեկուսացումը և նախընտրում է բռնի քաղաքականությունը։