Ոստիկանությունն արգելել է Հայաստանին սահմանակից ադրբեջանական գյուղում բողոքի ցույցերը. «Ամերիկայի ձայն»
Հունիսի 22-ից Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Գետաբեկ (Սոյուդլու) գյուղ մուտքը սահմանափակվել է։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնի» թղթակիցը, ով եւս սպասում էր գյուղ մտնելուն։
«Մենք՝ լրագրողներս, սպասում ենք գյուղի մուտքի ոստիկանական բաժանմունքում։ Սոյուդլու գյուղ թույլատրվում է միայն տեղական կացության թույլտվություն ունեցող մարդկանց»,- ասել է լրատվականի թղթակիցը:
Գյուղի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում ասել է, որ գյուղում ոստիկաններ կան և թույլ չեն տալիս, որ մարդիկ հանրահավաք անեն։ Նրա խոսքով, թույլ չեն տալիս գյուղ մտնել նույնիսկ այն մարդկանց, որոնք գալիս են հարազատի թաղմանը մասնակցելու:
«Մենք պահանջում ենք, որ մեր իրավունքները հարգվեն։ Մենք բազմիցս դիմել ենք երկրի ղեկավարությանը և տեղական իշխանություններին, բայց մեր դիմումները չեն քննարկվել»,- ասել է նա:
«Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Ռուֆաթ Սաֆարովը լրատվականինասել է, որ կառավարությունը, ռացիոնալ որոշում կայացնելու փոխարեն, խորացնում է մեկուսացումը և նախընտրում է բռնի քաղաքականությունը։
Իրավիճակը գյուղում սրվել է այն բանից հետո, երբ ոստիկանները ուժով ցրել են ոսկու հանքի շահագործման դեմ ակցիա անող ցուցարարներին։
Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել քաղաքացիների նկատմամբ, որոնք էլ իրենց հերթին քարերով ու փայտերով հարվածել են ոստիկաններին։
Գյուղացիները պնդում են, որ իրենց արոտավայրերն օգտագործվում են ոսկու արդյունահանման համար։
Տեղի իշխանությունները զարմանում են, թե ինչու են գյուղացիները սկսել բողոքի ակցիաներ իրականացնել հանքի շահագործումը սկսելուց 10 տարի անց։ Խոստացել են փորձաքննություն անցկացնել եւ արդյունքները ներկայացնել գյուղացիներին։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ոսկու հանքը կապված է Ադրբեջանի նախագահի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առնչությամբ Պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ քաղաքացի Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Պաշտպանի գրութ...
Ադրբեջանում ավարտվել է առևանգված հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական վարչությունում ավարտվել է մայիսի 26-ին ՀՀ ինքնիշխան տարածքից առևանգված Հարությո...
Հնարավո՞ր էր արդյոք Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել. պարզաբանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատասխանեց իր հասցեին հն...
«Որդիների կանչ»-ը Գայանե Հակոբյանին հեռացրել է ՀԿ-ի շարքերից
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գա...