ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայում անծանոթը հարձակվել է տատիկի վրա և փորձել է առևանգել թոռնուհուն

Ֆրանսիայում` Բորդո քաղաքում,  անծանոթը հարձակվել է թոշակառուի վրա, որն  իր յոթամյա թոռնուհու հետ կանգնած է եղել տան շեմին, ապա տապալել է նրանց գետնին ու փորձել առևանգել երեխային։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Le Figaro-ին։

 

Աղջիկը կարողացել է ազատվել անծանոթի ձեռքից ու փախչել։ Հաղորդվում է, որ տղամարդը փախել է այն բանից հետո, երբ թոշակառուին ու նրա թոռնուհուն սկսել է պաշտպանել իրենց լաբրադոր ցեղատեսակի շունը։

 

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակվողը 29-ամյա մի երիտասարդ է, որը գտնվում է խնամակալության ներքո և ունի հոգեկան խանգարում։

Նշվում է, որ կասկածյալը նախկինում մի քանի դատված է եղել։ Բացի այդ, նա ունեցել է 19 ձերբակալություն։ Հրապարակման համաձայն՝ վերջերս տղամարդու նկատմամբ եւս մեկ քրեական գործ է հարուցվել, քանի որ նա հարձակվել է սեփական խնամակալի վրա։

 

Միջադեպից հետո կասկածյալը բերման է ենթարկվել և տեղափոխվել Չարլզ Պերին Բորդոյի հոգեբուժական կենտրոն։ Այս պահին իրավապահները շարունակում են հետաքննությունը։ 

 

Հրատարակության տվյալներով՝ հարձակման տեսագրությունը նկարահանվել է դոմոֆոնով, որից հետո տան բնակիչներն այն տարածել են սոցիալական ցանցերում։

 

 

Քաղաքականություն