Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել ԱԹՍ-ներ․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը Միացյալ Նահանգներից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը շեշտել է, որ այս ձեռքբերումը նշանակալի առաջընթաց է հայ-ամերիկյան ռազմական և պաշտպանական գործընկերության ասպարեզում։
«Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով, և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը»,- հավելել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ «Արտաքին ռազմական վաճառք» (Foreign Military Sales) ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցությունն ընդլայնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանեց Հայաստան
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան:Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վ...
Մեկնարկել է ԱՄՆ փոխնախագահի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը
Մեկնարկել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը...
Սպասված այց․ Ալեն Սիմոնյանը գրառում է արել
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագա...
Վենսը հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու վերաբերյալ:«Այսօր...