ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում թենիսի գնդակի չափ կարկուտի հետևանքով մոտ 100 մարդ է տուժել

ԱՄՆ-ում շուրջ 100 մարդ տուժել է թենիսի գնդակի չափերի հասնող կարկուտի հետևանքով։  Կարկուտը տեղացել է Կոլորադոյում, բացօթյա համերգի ժամանակ։ Ինչպես հաղորդում է RT-ն, շատերն ունեն ձեռքերի վնասվածքներ: 

 

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ առնվազն յոթ հանդիսատես ծանր վնասվածքներ է ստացել։ Twitter-ում նրանք կատարվածը որակել են որպես «սարսափ ֆիլմ»:

 

Նշվում է, որ վնասվել են նաև շենքեր ու մեքենաներ։

Քաղաքականություն