Անոմալ շոգեր՝ Հնդկաստանում․ 96 մարդ է մահացել
Անցնող օրերին Հնդկաստանում անոմալ շոգեր են գրանցվել։ Մի քանի օրվա ընթացքում 96 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։
Մահերը գրանցվել են ինչպես հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում, այնպես էլ՝ արևելյան Բիհարում։ Նշենք, որ տեղի իշխանությունները, 60 տարեկանից բարձր քաղաքացիներին, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց, հորդորել էին ցերեկային ժամերին մնալ տանը:
Հաղորդվում է նաև, որ մահացածների մեծ մասը տարեցներն են: Վերջին երեք օրվա ընթացքում մոտ 300 հիվանդներ են տեղափոխվել հիվանդանոցներ:
Պարբերականը հայտնում է նաև, որ կիրակի օրը Ուտար Պրադեշում գրանցվել է առավելագույն 43 աստիճան ջերմաստիճան, որը գերազանցում է նորման։
Նմանատիպ հոդվածներ
Տղամարդը կացնով հարձակվել է չինական ռեստորանների վրա․ կան տուժածներ
Նոր Զելանդիայի ամենամեծ քաղաքաներից մեկում՝ Օքլենդում, կացնով զինված տղամարդը հարձակվել է չինական ռեստորանների վրա։...
Խորտակված սուզանավի ուղևորները մահացել են առանց ցավ զգալու․ նոր մանրամասներ
Խորտակված Titan բատիսկաֆի ուղևորները մահացել են առանց ցավ զգալու։ Այս մասին գրում է Iz.ru-ն՝ վկայակոչելով CNN-ին։ Ջ...
Դաժան բախումներ՝ Արգենտինայում․ կա 90-ից ավելի տուժած
Դաժան բախումներ, վիրավորներ ու բերման ենթարկվածներ՝ Արգենտինայում։ Արգենտինայի հյուսիսում գտնվող ԺուԺույի նահանգում բախո...
Հունաստանից մինչև Մարսել. հայտնի է՝ երբ կիրականացվի Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի հանդիսավոր վառման արարողությունը
Ֆրանսիայի ժայռոտ Մոն Սեն Միշել կղզուց մինչև ֆրանսիական Կարիբյան կղզիներ ու Վերսալյան պալատ։ 2024 թվականի Փարիզի Օլիմպիակ...