Ուկրաինայում խաղաղությունը չպետք է լինի Ռուսաստանի կողմից պարտադրված գործարք. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար ընդունելի պայմաններ պետք է որոշի միայն Կիևը։ Այս մասին նա հայտարարել է Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում։
«Մենք բոլորս ցանկանում ենք, որ այս պատերազմն ավարտվի, բայց որպեսզի խաղաղությունը երկարաժամկետ լինի, այն պետք է լինի արդար։
Խաղաղությունը չի կարող նշանակել հակամարտության սառեցում կամ համաձայնության ընդունում, որի պայմանները կթելադրի Ռուսաստանը: Միայն Ուկրաինան կարող է որոշել ընդունելի պայմանները»,- ասել է Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ Ուկրաինան որքան շատ տարածքներ «ազատագրի», այնքան ավելի լավ խաղաքարտեր կունենա բանակցությունների սեղանի շուրջ։
Անդրադառնալով երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու հեռանկարներին՝ Ստոլտենբերգն ասել է, որ «Ուկրաինայի ապագան կապված է ՆԱՏՕ-ի հետ, սակայն այժմ առաջնայինը Ուկրաինայի՝ որպես ինքնիշխան ու անկախ պետության ստեղծումն է»։
«Հակառակ դեպքում, անդամակցությունը քննարկելու հնարավորություն չի լինի»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը գիշերը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 03:20-04:10-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հ...
«Մինչ Ալիևը թիրախավորում է Արցախն ու Հայաստանը, Փաշինյանն էլ ներսից է հարվածում». Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախն այս պահին չի ստանում անգամ հ...
Հայաստանի փոխվարչապետը հանդիպման առաջարկ է ուղարկել ադրբեջանցի գործընկերոջը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում անցկացնելու...
Ֆրանսիան կոչ է արել պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը
Փարիզը կոչ է անում պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ֆրանսիան...