Հայաստանի փոխվարչապետը հանդիպման առաջարկ է ուղարկել ադրբեջանցի գործընկերոջը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում անցկացնելու առաջարկ է ուղարկել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին փոխվարչապետի գրասենյակից:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստն անցկացվեց հունիսի 2-ին Մոսկվայում: Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում:
«Առաջարկի նպատակն է քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն են առաջացնում»,– տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից:
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիան կոչ է արել պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը
Փարիզը կոչ է անում պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ֆրանսիան...
Ադրբեջանը գիշերը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 03:20-04:10-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հ...
«Մինչ Ալիևը թիրախավորում է Արցախն ու Հայաստանը, Փաշինյանն էլ ներսից է հարվածում». Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախն այս պահին չի ստանում անգամ հ...
Երասխի ուղղությամբ ադրբեջանցիների օգտագորած զենքը ծակել էր երեք սանտիմետր հաստությամբ մետաղյա պատը
Արարատի մարզի Երասխ համայնքի ուղղությամբ հունիսի 14-ին ադրբեջանական կողմը կրակ էր բացել։ Թիրախն այնտեղ կառուցվող մետալու...