ՌԴ պարտավոր է մեծացնել պաշտպանական ծախսերը. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում ելույթի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է մեծացնել պաշտպանական ծախսերը՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար, գրում է kommersant.ru-ն։

«Բնականաբար, լրացուցիչ միջոցներ էին անհրաժեշտ պաշտպանությունն ու անվտանգությունն ամրապնդելու, զենք գնելու համար։ Մենք դա պետք է անենք մեր երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Պետք է ասեմ, որ դա, ընդհանուր առմամբ, իրեն արդարացնում է, այդ թվում՝ տնտեսական տեսանկյունից»,- ասել է Պուտինը։

Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ Ռուսաստանը 2022 թվականին «ազգային պաշտպանության» վրա ծախսել է 34 տոկոսով ավելի, քան նախկինում նախատեսված էր բյուջեով։ Սա թույլ է տվել Ռուսաստանի Դաշնությանը դառնալ աշխարհում երրորդ երկիրը ռազմական ծախսերի առումով՝  ԱՄՆ-ից և Չինաստանից հետո։