Պատահարներ
Կայծակնահարվել է Վրաստանի պաշտպանական ուժերի գումարտակի հրամանատարը
Վրաստանի պաշտպանական ուժերի հրետանային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գոդերձի Ապրասիձեն կայծակահարվել է «Օրֆոլո» զորավարժարանում։ Այս մասին տեղեկանում ենք «Ռուսթավի 2» հեռուստաալիքից, որը հղում է անում Վրաստանի ՊՆ–ին։
Գերատեսչության տվյալներով` տուժածին օգնություն է ցուցաբերվել տեղում, այնուհետև նրան տեղափոխել են Ախալցխայի հիվանդանոց։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է։
Նշվում է, որ ըստ ՊՆ–ի` զինվորականի վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկներին հաջողվել է կայունացնել հեմոդինամիկ ցուցանիշները։
Դեպքն ուսումնասիրում է ռազմական ոստիկանությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ. Հրապարակ
Խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0