Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին Հայաստանին է պետք՝ խաղաղության հարատևությունն ապահովելու համար. Չախոյան
Երբ Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ մենք սպասում ենք տրիգերի, որ այդ ժամանակ գնանք գործողությունների, նրա հույսն ու նպատակը հենց դա է, որ ինչ–որ մի պահի կարող է հանկարծ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները լարվեն, սահմանային ինչ–որ փոքրիկ միջադեպ լինի ու այդ ամենն օգտագործելով իրենք դուրս գան փողոց և ժողովրդին իրենց շուրջը համախմբել՝ հույս ունենալով, թե կհասնեն իշխանափոխության։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը։
«Չի լինելու նման բան, այս խաղաղությունը հարատևելու է և իրենց հույսերը, որ մի օր կարող է այս խաղաղությունը խարխլվել, իրենց այդ երազանքը մնալու է իրենց փորում»,–ասաց նա։
Անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջին ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին հենց Հայաստանին է պետք։ Սահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևությունը։ Մատի փաթաթան են սարքել, ասում են՝ նոր Սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում չկա, ինչի՞ չկա։ Չկա մի պարզ պատճառով, որ ղարաբաղյան շարժման էջը Հայաստանում դե ֆակտո փակված է, բայց դե յուրե դեռ փակված չէ։ Առաջինը մեզ է պետք դա փակել, որովհետեւ դրանով մենք խաղաղության հարատևությունն ենք ապահովելու»։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում են այն իրավախախտումների ցանկը, որոնց հ...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...