Պատահարներ
Երևանի շենքերից մեկի բակի զրուցարանում տղամարդու դի է հայտնաբերվել
Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ Արշակունյաց 48 հասցեի բակում գտնվող զրուցարանում տղամարդու դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ երեկ՝ հունիսի 15-ին, ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 48 հասցեի բակում գտնվող զրուցարանում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 66-ամյա Ռոբերտ Սարգսյանն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0