Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել հարևան երկրների դեմ հարձակումների համար. Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որպեսզի իր տարածքն օգտագործվի այլ պետությունների դեմ հարձակումներ կազմակերպելու համար։
Նա ընդգծել է, որ Իրանը եղբայրական երկիր է Ադրբեջանի համար, և Բաքուն հավատարիմ է հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանման սկզբունքին։
Թուրքական Milliyet պարբերականի հետ զրույցում Հաջիևը նշել է, որ Ադրբեջանի տարածքը գտնվում է բացառապես երկրի ինքնիշխանության ներքո, և հանրապետությունը երբեք թույլ չի տա, որ իր տարածքից հարձակում իրականացվի որևէ հարևան պետության դեմ։
Նրա խոսքով՝ այս մոտեցումն արտացոլում է Ադրբեջանի հանձնառությունը միջազգային իրավունքի նորմերին և տարածաշրջանային կայունությանը։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում են այն իրավախախտումների ցանկը, որոնց հ...
Վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե վիզաների ազատականացու...