Կամո Արեյանի վերաբերյալ երկրորդ քրեական գործն է դատարան ուղարկվել
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ 2-րդ քրեական գործն է ուղարկվել դատարան․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։ Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, Արեյանի և քաղաքապետարանի նախկին աշխատակից Նաիրա Տեր-Ստեփանյանի վերաբերյալ քրեական գործն օգոստոսի 4-ին մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանին։
Ըստ մեղադրանքի՝ Արեյանը, 2003-2009 թվականներին զբաղեցնելով Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալի պաշտոնը, օժանդակել է Երևան քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից պաշտոնական լիազորությունների անցմանը, ինչի հետևանքով «Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը զրկվել է դպրոցին անհատույց օգտագործման համար տրամադրված հողամասից։
Դրա հետևանքով Հայաստանի Հանրապետության համար անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ ՀՀ-ն զրկվել է 105 մլն դրամ շուկայական արժեք ունեցող հողամասի սեփականության իրավունքից:
Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը հուլիսի 21–ին Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել։ Նույն քրեական վարույթի շրջանակում դատախազը 2026 թվականի ապրիլի 23-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել նաև Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ հոդվածով)։
Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ նրա վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է դատարան և մակագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում են այն իրավախախտումների ցանկը, որոնց հ...
Վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե վիզաների ազատականացու...