ԱՄՆ-ի վարքագիծը չփոխվելու դեպքում Հորմուզի նեղուցը չի բացվի
Եթե Միացյալ Նահանգները շարունակի խախտումներ թույլ տալ, Հորմուզի նեղուցը չի բացվի նույնիսկ այն դեպքում, եթե Իրանն ու Օմանը համաձայնության հասնեն նավերի անցման կանոնների շուրջ։ Այդ մասին, հղում անելով իրազեկ աղբյուրին, հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Աղբյուրի խոսքով՝ Իրանի և Օմանի միջև ընթացող բանակցությունները վերաբերում են բացառապես Հորմուզի նեղուցով նավարկության կազմակերպմանը և որևէ առնչություն չունեն ԱՄՆ-ի հետ։
Նշվում է, որ հնարավոր համաձայնությունը ինքնաբերաբար չի նշանակի նեղուցի վերաբացում։ Ըստ աղբյուրի՝ Հորմուզի նեղուցի բացումը կախված կլինի ԱՄՆ-ի վարքագծի փոփոխությունից և, ինչպես նշվում է, Վաշինգտոնի թույլ տված խախտումների վերացումից։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել էր, որ եթե Իրանը չկարողանա վաճառել իր նավթը, ապա տարածաշրջանում ոչ ոք չի կարողանա դա անել։ Իսկ վերջին օրերին Օմանի ափերի մոտ գրանցվել էին նաև նավթատարի վրա հարձակումներ։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում են այն իրավախախտումների ցանկը, որոնց հ...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...