ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութներ են ավտոմատներով մտել, աչք են վախեցնում. Լևոն Քոչարյան
Այն, ինչ մենք ունենք, ունենք օրինական ճանապարհով։ Ես սա ասել եմ և՛ ամբիոնից, և՛ հիմա եմ ասում, հիմա դատական պրոցես է ընթանում, այդ ամենը, բնականաբար, ցույց ենք տալու, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Մենք այս պայքարի մեջ լինելով՝ գիտակցել ենք, որ մեր դիմաց ոչ թե օրենքն է գործում, այլ մեկ մարդու ցանկություն։ Շատ լավ հասկանում ենք, որ այն լկտիությունը, որ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ կապված, կարող է լինել բոլորի հետ։
Ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ հետո, գրեթե բոլոր ընկերությունները, որոնց մեջ մեր ընտանիքի որևէ անդամ ունի մասնակցություն, հարկայինը զինված մտել է ամեն տեղ։ Նույնիսկ կնոջս՝ Սիրուշոյի խանութներ, գրասենյակ, վարպետների մոտ»,- նշել է Քոչարյանը։
Ընդգծել է՝ խախտում չէին կարող հայտնաբերել, որովհետև այն չկար. «Աչք վախեցնելու գործողություն է եղել»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Auroranews.am-ը կապ հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտե, իրադարձության վերաբերյալ՝ մանրամասներ ճշտելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...
Բաքուն սպասում է Հայաստանի քայլերին․ Բայրամով
Ադրբեջանը կատարել է Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացման վերաբերյալ իր պարտավորությունները։ Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԷՑ-ի նոր կառավարիչ են նշանակում, և նա դեռ շենք չմտած՝ ինձ աշխատանքից ազատում է․ Ղազինյան
Ես միամիտ չեմ, որ հավատամ, թե այս իշխանությանը 8 տարվա ընթացքում ոչ ոք չի զեկուցել, թե ինչ վիճակում է ՀԷՑ-ը։ Այս մասին հ...
Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի աշնանը Կոտայքի մարզը կդառնա տեղական ինքնակառավարման ընտրությունների գլխավոր...