Դնեպրի աղտոտվածությունը նորման գերազանցում է 28 հազար անգամ․ Լյաշկո
Դնեպրի ջրի աղտոտվածությունը նորման գերազանցում է 28 հազար անգամ։ Այս մասին BBC News Ukraine-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն։
Նրա խոսքով՝ Կախովկայից ներքև գտնվող ամբողջ ջրային տարածքը «պիտանի չէ օգտագործման համար»։
«Հետևաբար, արգելվում է լողալը, ձկնորսությունը, այս ջուրը խմելը, անասուններին ջուր տալը: Երբ մարդը լողում է այդպիսի ջրում, կարող են առաջանալ հիվանդություններ՝ խոլերա, հեպատիտ, մակաբույծներ: Մաքրման կառույցներն անցել են ախտահանման արտակարգ ռեժիմների, ջրամատակարարման ցանցում ջրի որակի մոնիտորինգն ուժեղացվել է, որպեսզի բռնկում բաց չթողնենք», - նշել է Լյաշկոն։
Հիշեցնենք՝ հունիսի 6-ին հարձակման հետևանքով փլուզվել է Խերսոնի մարզում գտնվող Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...
Ադրբեջանցիները Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել։&n...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Այնուամենայնիվ Շվեդիայում մեկնարկել է սեքսի առաջնությունը
Տեղեկությունն այն մասին, որ Շվեդիայում սեքսը ճանաչվել է որպես սպորտաձև, պարզվել է, որ չի համապատասխանում իրականությանը,...
Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից․ «Հետք»
2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերու...