ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզվել է Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը
Փլուզվել է Խերսոնի մարզում գտնվող Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։ Այս մասին ТАСС-ի հետ զրույցում հաստատել է Նովայա Կախովկայի քաղաքապետ Վլադիմիր Լեոնտևը։ Նրա խոսքով՝ հիդրոէլեկտրակայանի վրա գիշերային հարձակումները հանգեցրել են փականների ոչնչացմանը, ինչի հետևանքով ջուրը սկսել է անկառավարելի բաց թողնվել հոսանքն ի վար։ Լեոնտևը դա անվանել է «ամենալուրջ ահաբեկչական գործողությունը»:
Ամբարտակի փլուզման պատճառով Կախովկայի ՀԷԿ-ի մասնակի փլուզման մասին գրում է Интерфакс-ը՝ վկայակոչելով տեղական արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։ Նա պնդում է, որ գիշերը հիդրոէլեկտրակայանի վրա հարձակումներ չեն եղել։
Հունիսի 6-ի գիշերը Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պայթյունների և ավերածությունների մասին տեղեկատվությունը առաջին հերթին հայտնվեց ուկրաինական թելեգրամյան ալիքներում։ Դրանից հետո Նովայա Կախովկայի քաղաքապետ Վլադիմիր Լեոնտևը РИА Новости-ի հետ զրույցում հերքել էր այս տվյալները՝ դրանք անվանելով «անհեթեթություն», սակայն մեկ ժամ չանցած նույն գործակալությանը տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ Կախովկայի հիդրոէլեկտրակայանի վերին հատվածը ավերվել է գնդակոծության հետևանքով։ Նա նշել է, որ ամբարտակն ինքնին չի քանդվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԹՍ-ներով հարձակում՝ Մերձմոսկվայում․ աշխատում է ՀՕՊ-ը․ ինչ է հայտնի
Այսօր վաղ առավոտյան ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել Մերձմոսկվայի բնակելի տների ուղղությամբ․ Այս մասին գրում է RTVI-ը, նշվ...
Ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր․ Արցախի ՊՆ
Հունիսի 6-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝...
Ադրբեջանը 3 ուղղություններով խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ
Ադրբեջանի զինված ուժերը կրկին խախտել են հրադադարը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։ «...
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 7-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և...