ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Այնուամենայնիվ Շվեդիայում մեկնարկել է սեքսի առաջնությունը
Տեղեկությունն այն մասին, որ Շվեդիայում սեքսը ճանաչվել է որպես սպորտաձև, պարզվել է, որ չի համապատասխանում իրականությանը, մինչդեռ սեքսի առաջնությունը, չնայած ամենին, արդեն սկսվել է։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն։
Հունիսի սկզբին տեղեկություններ եղան, որ Շվեդիան պաշտոնապես ճանաչել է սեքսը որպես սպորտաձև, և որ սեքսի առաջին առաջնությունը կանցկացվի Գյոթեբորգում՝ Շվեդիայի սեքսուալ ֆեդերացիայի (SSF) կազմակերպմամբ։ Մրցաշարի կազմակերպչի տարածած այս հայտարարությունները երկրում սկանդալ են առաջացրել՝ սպորտի նախարարությունը ստիպված է եղել պաշտոնական հերքել։
Պարզվել է, որ ստրիպտիզ ակումբների ցանցի և SSF կայքի սեփականատեր, Շվեդիայի քաղաքացի Դրագան Բրատիչը, իրոք, դիմել է սեքսը որպես սպորտ գրանցելու համար, սակայն հայտը մերժվել է ու «Սեքսի ֆեդերացան» այդպես էլ չի ձևավորվել։
Չնայած դրան, սեքսի առաջնությունը մեկնարկել է հունիսի 8-ին։ Այս պահին դրան մասնակցում է 19 երկրի ներկայացուցիչ։ Մինչ մրցույթի մեկնարկը բոլոր մասնակիցները ստուգվել են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների համար։
Նշվում է, որ առաջնությունը կտևի մի քանի շաբաթ։ Մրցումները կշարունակվեն օրական վեց ժամ, մարզիկները կմրցեն 16 տարբեր անվանակարգերում: Մրցաշարը կներառի երեք փուլ. որակավորման փուլն անցնելու համար անհրաժեշտ կլինի որոշակի քանակությամբ միավորներ հավաքել: Մրցույթի մասնակիցներին կդատի հինգ դատավորներից բաղկացած ժյուրին, սակայն եզրափակիչ փուլում ամեն ինչ կորոշի հանդիսատեսը, ում կառաջարկվի առցանց քվեարկել հաղթողի օգտին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի սեքսի առաջնություն։
[9c2ddc0048eca0de13dcebc88f01e3cf.png]
[18c1f09e1064e2f44cbba65acec96917.png]
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...
Ադրբեջանցիները Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել։&n...
Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից․ «Հետք»
2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերու...
Զովք գյուղի մոտակա սարում 2 քաղաքացի է կայծակնահարվել
Այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 09։28-ին Զովք գյուղի մոտակա սարում երկու քաղաքացի կայծակնահարվել են։ Այս մասին Կոտայքի մարզայ...