Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկում վաստակել է 15,033 միավոր և գրավել առաջին տեղը
Հայաստանի մարմնամարզության թիմի առաջատար Արթուր Դավթյանը հերթական ոսկե մեդալն է նվաճել միջազգային մրցաշարում:
Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության World Challenge Cup-ի մրցումների հերթական օրը հենացատկում մեր մարզիկը երկու փորձի արդյունքում վաստակել է 15,033 միավոր և գրավել առաջին տեղը:
Այսօր հանդես կգան նաև մեր մյուս երկու մարզիկները` Արթուր Ավետիսյանը և Արթուր Թովմասյանը, որոնք մտել են օղակներով վարժության եզրափակիչ:
Հիշեցնենք՝ նժույգ թափեր վաժությունում երեկ Արթուր Դավթյանը վաստակել էր արծաթե մեդալ՝ դառնալով վարժության փոխչեմպիոնը:
ՀՀ մարմնամարզության ֆեդերացիան հրապարակել է Դավթյանի կատարման տեսանյութը, այն հրապարակում ենք ստորև:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` երբ Թուրքիան սեփական հարկի տակ կընդունի ՀՀ ֆուտբոլի հավաքականին
Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբում Թուրքիան Հայաստանի հետ պատասխան հանդիպում կանցկացն...
Մեսսին որոշել է տեղափոխվել Ինտեր Մայամի
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան կշարունակի MLS-ում։ Այս մասին գրում է Armsport.am-ը: «Մեսսին ընտրել է «Ինտեր Մայա...
Կանեմ ամեն ինչ այս խաղին մասնակցելու համար. Մխիթարյան
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի մասին: Այս մասի...
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները` երեկվա խաղի մասին
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու ավագ Վարազդատ Հարոյանը Լատվիայի դեմ հաղթանակն ավելի բարդ է համարում, քան Ուելսի դեմ...