Կանեմ ամեն ինչ այս խաղին մասնակցելու համար. Մխիթարյան
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի մասին: Այս մասին գրում է Armsport-ը:
«Ես ինձ լավ եմ զգում և կանեմ ամեն ինչ այս խաղին մասնակցելու համար: Դեռ ժամանակ կա, և ես հույս ունեմ, որ կօգնեմ թիմին այս եզրափակչում»,- ասել է Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում:
«Ես ցանկանում եմ հաղթել, քանի որ սա Չեմպիոնների լիգան է, և դա ամեն օր չի լինում: Չգիտեմ դեռ որքան կխաղամ, բայց ամեն ինչ կանեմ, որպեսզի կարիերաս հնարավորինս երկարաձգեմ։
«Մանչեսթեր Սիթին» թերևս ունի Եվրոպայում ամենաուժեղ կազմը և ուժեղ կիսապաշտպանություն, բայց մեր թիմը նույնպես շատ ուժեղ է: Մենք կարող ենք ցույց տալ, որ լավ ենք խաղում գնդակով և կարող ենք նաև հաջողությամբ հարձակվել»,- մեջբերում է Մխիթարյանին Football Italia-ն:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` երբ Թուրքիան սեփական հարկի տակ կընդունի ՀՀ ֆուտբոլի հավաքականին
Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբում Թուրքիան Հայաստանի հետ պատասխան հանդիպում կանցկացն...
Մեսսին որոշել է տեղափոխվել Ինտեր Մայամի
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան կշարունակի MLS-ում։ Այս մասին գրում է Armsport.am-ը: «Մեսսին ընտրել է «Ինտեր Մայա...
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկում վաստակել է 15,033 միավոր և գրավել առաջին տեղը
Հայաստանի մարմնամարզության թիմի առաջատար Արթուր Դավթյանը հերթական ոսկե մեդալն է նվաճել միջազգային մրցաշարում: Խորվաթիայի...
Տիբո Կուրտուան լքել է Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականը. նա դժգոհ է եղել
Տիբո Կուրտուան լքել է ֆուտբոլի ազգային Բելգիայի հավաքականը: Այս մասին գրում է Sports.ru-ն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ...