ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաքգրեգորը նոկաուտի է ենթարկել «Մայամի Հիթ»-ի խորհրդանիշին
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը «Մայամի Հիթ» - «Դենվեր Նագեթս» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչ սերիայի չորրորդ խաղի ընդմիջմանը նոկաուտի է ենթարկել տանտերերի խորհրդանիշին: Այս մասին հայտնում է Комсомольская правда տելեգրամյան ալիքը:
Բասկետբոլի խաղի ընդմիջման ժամանակ Մակգրեգորը մտել է կորտ և երկու բռունցքով հարվածել ակումբի թալիսմանին։
Հարվածը բեմադրված է եղել, սակայն բռնցքամարտիկի հարվածն այնքան ուժգին է եղել, որ տղամարդն ընկել է հատակին, իսկ ավելի ուշ ստիպված է եղել հիվանդանոց դիմել բժշկական օգնության համար
Տղամարդը, ով կրում էր խորհրդանիշի կոստյում, UFC-ի նախկին չեմպիոնի կողմից նոկաուտի ենթարկվելուց հետո բժշկական օգնության կարիք է ունեցել։