ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մխիթարյանի համաստեղություն. «Ինտերը» յուրօրինակ տեսանյութ է հրապարակել Հենոյի մասին
Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից Միլանի «Ինտերը» Թվիթերում Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել, որտեղ հայ կիսապաշտպանի մարմնի դիրքը իտալական «Միլանի» դեմ ՉԼ-ի կիսաեզրափակչի առաջին խաղում խփած գոլի դրվագում պատկերված է համաստեղության տեսքով:
«Մխիթարյանի համաստեղություն: Ճանապարհը շարունակվում է. հայ ֆուտբոլիստը ժամանել է»,- գրված է տեսանյութին կից:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մայիսի 16-ին վնասվածք էր ստացել «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում և փոխարինվել 44-րդ րոպեին։ Ախտորոշվել էր ձախ ազդրի մկանային լարվածություն: Մխիթարյանը հունիսի 7-ին ամբողջությամբ ավարտել է վերականգնողական գործընթացը և շարք է վերադարձել:
«Մանչեսթեր Սիթի» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 10-ին` Ստամբուլում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բազկամարտիկ Աշոտ Ադամյանը հաղթել է թուրք մրցակցին և 9-րդ անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն
Աշխարհի գավաթի կրկնակի հաղթող, սպորտի միջազգային վարպետ Աշոտ Ադամյանը հաղթել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող բազ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաքգրեգորը նոկաուտի է ենթարկել «Մայամի Հիթ»-ի խորհրդանիշին
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը «Մայամի Հիթ» - «Դենվեր Նագեթս» Բասկետբոլի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սենսացիա Հայաստանից». ՈՒԵՖԱ-ն կիսվել է Հայաստան-Ուելս խաղի դրվագներով
ՈՒԵՖԱ-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը կիսվել է Ուելս-Հայաստան հանդիպման հիշարժան պահերով։ «Սենսացիա Հայաստանից»,- գրվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցուկերբերգը պարտվել է ջիու-ջիցու մենամարտերից մեկի ժամանակ
Մարկ Ցուկերբերգը պարտվել է Կալիֆորնիայում իր ջիու-ջիցու մենամարտերից մեկի ժամանակ։ Հայտնում են տելեգրամյան ալիքները:&nbs...