Նիկոլ Փաշինյանը «Հարսնաքար»-ում հարսանիքի է մասնակցել. ովքեր են ներկա եղել խնջույքին. Armlur
Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Հարսնաքար» ռեստորանում հարսանիքի է մասնակցել: Հարսանիքին նա ներկա է եղել կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Այս մասին է գրում ArmLur.am-ը:
Ըստ լրատվականի տեղեկությունների՝ հարսանիքին խմբակցությունից եղել են պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, Արփի Դավոյանը, ինչպես նաև փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, իսկ ՔՊ պատգամավորներից մի հատվածն էլ ընդհանրապես տեղեկություն չունի հարսանիքի վերաբերյալ:
Հարսանիքի երաժշտական մասն ապահովվել է The Boing Orchestra խումբը:
Իշխանությանը մոտ կանգնած լրատվականի աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը կարճ է մնացել հարսանիքի տեղը, գնացել «ներկա» է գտնվել ու դուրս եկել: Աղբյուրները նշում են, որ երեկ «Մեծ անիվ» ընկերության սեփականատիրոջ հարսանիքն է եղել: Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների այս պահին ընկերության տնօրենը Նարեկ Մազլումյանն է:
Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանի սեփականատերը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն է:
Նմանատիպ հոդվածներ
ՏՏ ընկերությունների աշխատակիցների աշխատավարձը 20%-ի փոխարեն հարկել 5%-ով. նոր նախագիծ
Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է ՏՏ ընկերությունների ...
Կոլումբիայում ավիավթարից 40 օր անց ողջ մնացած երեխաների են գտել
Կոլումբիայում ավիավթարից ավելի քան մեկ ամիս անց ողջ մնացած երեխաների են գտել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակո...
Ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 10-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է կա...
Ադրբեջանի դատարանը 2 հայ զինծառայողներին կալանավորելու որոշում է կայացրել
Ադրբեջանի դատարանը երկու հայ զինծառայողներին կալանավորելու որոշում է կայացրել։ Նշենք, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ի...