Պատահարներ
Մեքենան, մի քանի մետր գլորվելով, հայտնվել է դաշտում. կան տուժածներ
Հունիսի 11-ին, ժամը 13:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Չ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային ու սահմանազատել տարածքը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0