ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էրդողանը և ԱՄԷ նախագահը ներկա են գտնվել «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» եզրափակիչ խաղին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄԷ նախագահ Ալ Նահյանի հետ ներկա է գտնվել Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» եզրափակիչ խաղին։
Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլի օլիմպիական մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչը: Միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթի»-ն և «Ինտեր»-ը։
«Ինտեր»-ին չհաջողվեց հետ բերել կորցրածը և իտալական ակումբը 2010 թվականից հետո առաջին անգամ կրկին հասնելով եզրափակիչ` պարտվեց:
«Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր»` 1:0:
«Մանչեսթեր Սիթի»-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող: Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն այս մրցաշրջանում նվաճեց երրորդ գավաթը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին: Մխիթարյանը հայկական ֆուտբոլի համար բացառիկ արդյունք գրանցեց` դառնալով առաջին հայ ֆուտբոլիստն, ով հանդես եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:
[b6082611a1ef16e8f68415866a32127d.jpg]
[e22e70c042aab59fb74c10ba7ec6c2f0.jpg]
[d8b8ca33349f43504edd751e342585d9.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավարտվել է Չեխիայի պարաաթլետիկայի միջազգային առաջնությունը․ ՀՀ ներկայացուցիչը հաղթանակ է գրանցել
Ավարտվել է Չեխիայի պարաաթլետիկայի միջազգային առաջնությունը, որին մասնակցում էր 163 մարզիկ 15 երկրից։ Հայաստանը ներկայացր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մխիթարյանն ու խաղընկերները վերջին մարզումն են անցկացրել ՉԼ եզրափակչից առաջ
Միլանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ վերջին մարզումն է անցկացրել Ստամբուլում: Հայաստանի ազգային հավաք...
Զախարյանի ընտանիքն այլևս դեմ չէ նրա՝ թուրքական ֆուտբոլային ակումբ տեղափոխվելուն
Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի ընտանիքն այլևս դեմ չէ նրա թուրքական ֆուտբոլային ա...
Ծանրորդներին արգելվել է մրցանակաբաշխության ժամանակ պարզել ազգային դրոշներ
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) արգելել է ազգային դրոշներ պարզել մրցանակաբաշխության ժամանակ։ Այս մասին օրեր առաջ...