Պատահարներ
Իսրայելում ականապատ մոտոցիկլետի պայթյունի հետևանքով տուժել է 7 մարդ
Իսրայելի Ռամաթ Գան քաղաքում, որը գտնվում է Թել Ավիվից արևելք, առնվազն յոթ մարդ վիրավորվել է մոտոցիկլետի պայթյունի հետևանքով։ Կիրակի՝ հունիսի 11-ին, հայտնել է «Եդիոթ Ահրոնոթ» թերթը:
Նյութում ասվում է, որ տրանսպորտային միջոցի վարորդը ծանր վիրավորվել է, պայթյունից տուժել են վեց անցորդներ, նրանք հոսպիտալացվել են։ Նրանց թվում կա 80-ամյա իսրայելցի։
Ըստ ոստիկանության՝ մոտոցիկլետի վարորդը մեկ անգամ չէ, որ խախտել է օրենքն ու կարգը։ Առայժմ տեղեկություններ չկան, թե կոնկրետ ով է պայթուցիկը դրել մոտոցիկլետում։ Իրավապահ մարմիններն այժմ հետաքննում են՝ պարզելու, թե արդյոք միջադեպը կարող է դիտվել որպես սպանության փորձ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0