«Փաստաթուղթը գրեթե պատրաստ է». ՌԴ փոխվարչապետը` բանակցությունների մասին
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է տարածաշրջանային կապերի ապաշրջափակման հանձնաժողովի եռակողմ հանդիպման արդյունքները՝ ընդգծելով, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը։
«Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում Օվերչուկը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում, տևել են ինը ժամ։
«Սկզբունքորեն, տեքստը պատրաստության ավարտուն փուլում է։ Երկու-երեք հակասություն կա, որ դեռ պետք է քննարկվեն, բայց համաձայնեցված են այն կետերը, թե որտեղով է անցնելու երկաթուղին: Մենք դա բարձրաձայնել ենք, պայմանավորվել ենք, թե ինչպես է իրականացվելու բեռների մաքսային հսկողությունը»,- նշել է է Օվերչուկը։
Ըստ Օվերչուկի՝ դա կլինի սովորական երկաթուղի, սովորական սահման՝ անձնագրային, սահմանային, մաքսային հսկողությամբ։
Նա նշել է, որ բոլոր կողմերը պատրաստ են դրա «շուտափույթ մեկնարկին»: Ճշտող հարցին՝ քննարկվո՞ւմ է վերահսկողությանն ու անվտանգությանը Ռուսաստանի ԱԴԾ-ի հնարավոր մասնակցության հարցը, Օվերչուկն ասել է. «Դա կախված է Հայաստանից»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ալեն Սիմոնյանի կինն ու դուստրն էլ են Լոնդոն մեկնել
Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մշտապես գործուղման է մեկնում տիկնոջ հետ: Ա...
Վաշինգտոնում նախատեսված քննարկումը ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգթոնում նախատեսվող...
ԵՄ-ն հուլիսին առաջընթաց է ակնկալում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների բանակցություններում
Եվրոպական միությունը հույս ունի, որ հուլիսի 21-ին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայանալիք բանակցութ...
Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Սյունիքի մարզ: Տեղեկությունը հայտնում է դեսպանությունը, որի մեջ նշվում է...