![«Ցնցված եմ». Շառլ Միշելը` Կախովկայի ՀԷԿ-ի վրա հարձակման մասին](https://auroranews.am/storage/img/base_image/old/12ef93fdac4042b38c77af0b86a7b7c1.webp)
«Ցնցված եմ». Շառլ Միշելը` Կախովկայի ՀԷԿ-ի վրա հարձակման մասին
![«Ցնցված եմ». Շառլ Միշելը` Կախովկայի ՀԷԿ-ի վրա հարձակման մասին](https://auroranews.am/storage/img/base_image/old/12ef93fdac4042b38c77af0b86a7b7c1.webp)
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն արձագանքել է «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակի վրա հարձակմանը:
«Ցնցված եմ «Նովա Կախովկա» ամբարտակի վրա աննախադեպ հարձակումից: Քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումն ակնհայտորեն որակվում է որպես ռազմական հանցագործություն, և մենք պատասխանատվության կենթարկենք Ռուսաստանին և նրա պրոքսիներին», - թվիթերյան միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահը:
Հիշեցնենք՝ այսօր՝ հունիսի 6-ին փլուզվել է Խերսոնի մարզում գտնվող Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։ Կախովկայի ավերված ՀԷԿ-ի ջուրը հեղեղել է Խերսոնի շրջանի բնակավայրերը: ՀԷԿ-ի վնասման պատճառով բարձրացել է Դնեպրի ջրի մակարդակը։ Կադրերում, որոնք նկարահանվել են, ենթադրաբար, Խերսոնի Օստրով շրջանում, երևում է, որ փողոցներով կուղբեր են զբոսնում։