ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կախովկայի ավերված ՀԷԿ-ի ջուրը հեղեղել է Խերսոնի շրջանի բնակավայրերը
Ավերված Կախովկայի հիդրոէլեկտրակայանից ջուրը հեղեղել է Խերսոնի շրջանի բնակավայրերը: Կադրերում երեւում է, որ Կախովկայի հիդրոէլեկտրակայանի փլուզման պատճառով Խերսոնի շրջանի բնակավայրերը մասամբ հեղեղվել են։ Նովայա Կախովկա, Գոլայա Պրիստան և Ալյոշկա են ուղարկվել ՌԴ ԱԻՆ փրկարարների երեք օպերատիվ խմբեր։
Ուկրաինայի Զինված ուժերի ազդեցության հետևանքով բնակավայրերի հեղեղումների հետ կապված իրավիճակը վերահսկելի է։ Կախովկայա հիդրոէլեկտրակայանում ստեղծված իրավիճակի օպերատիվ շտաբը գլխավորել է Խերսոնի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն էլ (ԱԷՄԳ) հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի համար, Կախովի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման պատճառով, առայժմ անմիջական սպառնալիք չի տեսնում։
«Կախովի ջրամբարի ջուրն անհրաժեշտ է, որպեսզի կայանը սնուցում ստանա Զապորոժիեի ԱԷԿ-ի տուրբինների կոնդենսատորների եւ անվտանգության համակարգերի համար»,- նշվել է «Էներգաատոմի» հաղորդագրությունում։ Ատոմակայանն առայժմ ջրի բավական պաշարներ ունի այդ կարիքների համար, բայց ջրամբարում ջրի մակարդակի սրընթաց իջնելու պատճառով իրավիճակը կարող է փոխվել, ասել են «Էներգաատոմում»՝ ավելացնելով, որ ընկերության մասնագետները հետեւում են իրավիճակին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փլուզվել է Խերսոնի մարզում գտնվող Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը:
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենդանու հանդեպ կրկին դաժան են վարվել
Auroranews-ն ահազանգ է ստացել, որ երեկ ժամը 20։30- ի սահմաններում Չարենցավանում տեղի է ունեցել կենդանու հանդեպ հերթական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ապրում ենք շոգ երկրում, պլյոնկաները պոկած վարելով՝ վառվում ենք». վարորդները բողոքի ակցիա են անում
Մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%. ինչպես հայտնել էինք, այս մասին օրեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հռոմից Երևան ժամանած քաղաքացու ստամոքսից ու հաստ աղիքից թմրանյութի պարկեր են հայտնաբերվել
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն վարչության ուղևորների մաքսային հսկողու...
Մայրը և երեխան հյուր են եղել այդ տանը. մանրամասներ ողբերգական դեպքից
Հունիսի 1-ին Երևան քաղաքում կնոջ կողմից իր մանկահասակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախա...