Պեսկովը` Կախովկայի ՀԷԿ-ի վրա հարձակման մասին
Կախովկայի ՀԷԿ-ում Կիևի դիվերսիան կապված է ուկրաինական զորքերի հարձակման ընթացքում հաջողությունների բացակայության հետ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այս ամենից դատելով՝ կարելի է ասել, որ այս դիվերսիան կապված է երկու օր առաջ սկսված լայնածավալ հարձակողական գործողությունների հետ։ Այժմ ուկրաինական զինված ուժերը չեն կարողանում հասնել իրենց նպատակներին»,-ասել է նա։
Հիշեցնենք՝ այսօր՝ հունիսի 6-ին փլուզվել է Խերսոնի մարզում գտնվող Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։ Կախովկայի ավերված ՀԷԿ-ի ջուրը հեղեղել է Խերսոնի շրջանի բնակավայրերը: ՀԷԿ-ի վնասման պատճառով բարձրացել է Դնեպրի ջրի մակարդակը։ Կադրերում, որոնք նկարահանվել են, ենթադրաբար, Խերսոնի Օստրով շրջանում, երևում է, որ փողոցներով կուղբեր են զբոսնում։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանը` Լաչինի անցակետում այս պահին տիրող իրավիճակի մասին
Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի աշխատանքների մեջ որևէ բան չի փոխվել, պարզապես ադրբեջանական կողմն իր ու...
Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը տրվի Ադրբեջանին. «Իրավունք»
«Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը, որպես անկլավ, տրվի Ադրբեջանին: «Իրավունք» թերթը գրում է, որ հարցի պա...
Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին. մանրամասներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի...
Գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը. «Հետք»
Երևանի «Հաղթանակ» զբոսայգու շուրջ քրեական և իրավական պատմությունները չավարտված` կոռուպցիոն մի նոր պատմություն է ի հայտ գ...