ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` գիշերը տեղի ունեցած ավտովթարից
Հունիսի 4-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայից Գայի պողոտա տանող ավտոճանապարհին՝ «Ավան Պլազա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ նկատվում է ծուխ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1968 թ․) բախվել է մայթեզրին և շրջվել․ առկա է գազի արտահոսք։
Ուղևորներ Լ․ Խ․-ն (ծնված 1977 թ․) և Ս․ Ե․-ն հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, ուղղել ավտոմեքենան և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Հուրգադայում շնաձուկը հոշոտում զբոսաշրջիկին. նոր կադրեր
Հուրգադայում զբոսաշրջիկը մահացել է շնաձկան հարձակման հետևանքով: Այս մասին հաղորդում է Baza թելեգրամյան ալիքը: Նախնական տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում բնական աղետները շարունակվում են
Անկարայում հորդառատ անձրևները սելավ են առաջացրել, որը հասել է բարձրահարկ շենքերին: Ջրհեղեղներ են եղել նաև այլ քաղաքներու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կայծակի հարվածից 18-րդ դարի եկեղեցին ամբողջությամբ այրվել է. ԱՄՆ
ԱՄՆ-ում կայծակի հարվածները երկու խոշոր հրդեհ են առաջացրել, որոնցից մեկի հետեւանքով ոչնչացվել է Մասաչուսեթս նահանգի 18-րդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր` Խերսոնից. տարհանվել է 1328 մարդ
Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ավերումից հետո մի շարք բնակավայրեր հեղեղվել են։ Պարբերաբար լրատվամիջոցները նոր տեսանյութեր...