ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր` Խերսոնից. տարհանվել է 1328 մարդ
Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ավերումից հետո մի շարք բնակավայրեր հեղեղվել են։ Պարբերաբար լրատվամիջոցները նոր տեսանյութեր և տվյալներ են հրապարակում ստեղծված իրավիճակի հետ կապված: RT-ն հայտնում է, որ արդեն 71 տուն հեղեղված է: Տարահանումը շարունակվում է, քանի որ ջուրն արագորեն բարձրանում է: Տարհանվել է 1328 մարդ, որից 1200-ը Խերսոնի Օստրովի միկրոշրջանից։
Հիշեցնենք՝ այսօր՝ հունիսի 6-ին փլուզվել է Խերսոնի մարզում գտնվող Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։ Կախովկայի ավերված ՀԷԿ-ի ջուրը հեղեղել է Խերսոնի շրջանի բնակավայրերը: ՀԷԿ-ի վնասման պատճառով բարձրացել է Դնեպրի ջրի մակարդակը։ Կադրերում, որոնք նկարահանվել են, ենթադրաբար, Խերսոնի Օստրով շրջանում, երևում է, որ փողոցներով կուղբեր են զբոսնում։