Ռուսաստանը պետք է ավարտի հատուկ ռազմական գործողությունը. այլընտրանք չկա. Պեսկով
Ռուսաստանը պետք է իմանա իր գիծը և այն մինչև վերջ տանի, այլընտրանք չկա։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում՝ խոսելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Պուտինը Մոսկվայի և Մերձմոսկվայի վրա անօդաչուների հարձակման օրը մշտապես զեկույցներ է ստացել, այդ թվում՝ հեռախոսով, իսկ ավելի ուշ որոշ ցուցումներ է տվել՝ որպես պետության ղեկավար և գերագույն գլխավոր հրամանատար։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ նախագահն իր «պաշտոնում» է շուրջօրյա։
Նա այսպես է մեկնաբանել պետության ղեկավարի աշխատանքը Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման օրը։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե նման դեպքերում ինչպես է ծանուցվում ՌԴ ղեկավարը։ «Սա արդեն ներքին խոհանոց է։ Ես ձեզ սա կասեմ. Ռուսաստանի Դաշնության նման երկրի նախագահը իրականում շուրջօրյա հերթապահում է»,- ասել է Պեսկովը։
«Արևմուտքի կողմից Կիևին 500 կմ և ավելի հեռահարությամբ հրթիռների մատակարարումը կհանգեցնի լարվածության ևս մեկ շրջադարձի: Ռուսաստանը պետք է ավելի հավաքված և ուժեղ լինի, որպեսզի շարունակենք այն, ինչ սկսել ենք», ասել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
«Հատուկ ռազմական գործողություն»-ը ճիշտ կլիներ հենց սկզբից անվանել պատերազմ. Զատուլին
ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Ինչ Ուկրաինա է մեզ պետք» համաժողովի ժամանակ...
Նիկոլ Փաշինյանը և երիտթուրքերի վայրագություններն արդարացնող լրագրողը՝ մի լուսանկարում
Անկարա կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարվել է Թալեաթ փաշայի և երիտթուրքերի վայրագությունների...
Մոտ 20 երկրի հետախուզության ղեկավարները գաղտնի հանդիպում են անցկացրել Սինգապուրում
Սինգապուրում տեղի է ունեցել մոտ 20 երկրի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի հանդիպում, Reuters-ին հայտնել ե...
Միայն էլեկտրոնային թևնոցով. Վրաստանի նախագահն առաջարկում է Սաակաշվիլիին բանտից ազատել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջարկել է բանտից ազատել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, սակայն էլեկ...