Մոտ 20 երկրի հետախուզության ղեկավարները գաղտնի հանդիպում են անցկացրել Սինգապուրում
Սինգապուրում տեղի է ունեցել մոտ 20 երկրի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի հանդիպում, Reuters-ին հայտնել են աղբյուրները:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ նման հանդիպումը «միջազգային ստվերային օրակարգի կարևոր տարր է»։ Հանդիպմանը, ի թիվս այլոց, եղել են ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը և Հնդկաստանի հետախուզության հետազոտությունների և վերլուծության տնօրեն Սաման Գոելը: Չնայած ԱՄՆ-ի հետ լարվածությանը, հանդիպմանը եղել է նաև Չինաստանի ներկայացուցիչ, սակայն Ռուսաստանի ներկայացուցիչը ներկա չի եղել։
Կայքի աղբյուրների համաձայն՝ հանդիպումները երկար տարիներ կազմակերպվել են Սինգապուրի կողմից, սակայն նախկինում այդ մասին երբեք չէր հաղորդվել։ Սինգապուրում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ դեպքի մասին տեղեկություն չունի։ Չինաստանի և Հնդկաստանի կառավարությունները մեկնաբանություններ չեն տվել:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը պետք է ավարտի հատուկ ռազմական գործողությունը. այլընտրանք չկա. Պեսկով
Ռուսաստանը պետք է իմանա իր գիծը և այն մինչև վերջ տանի, այլընտրանք չկա։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղ...
Նիկոլ Փաշինյանը և երիտթուրքերի վայրագություններն արդարացնող լրագրողը՝ մի լուսանկարում
Անկարա կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարվել է Թալեաթ փաշայի և երիտթուրքերի վայրագությունների...
Միայն էլեկտրոնային թևնոցով. Վրաստանի նախագահն առաջարկում է Սաակաշվիլիին բանտից ազատել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջարկել է բանտից ազատել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, սակայն էլեկ...
Շվեդիան կատարել է Թուրքիայի պահանջները և իրավունք ունի անդամակցել ՆԱՏՕ-ին. Սթոլթենբերգ
Շվեդիան կատարել է Թուրքիայի պահանջները և իրավունք ունի անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս մասին Սթոլթենբերգը հայտարարել...