
«Հատուկ ռազմական գործողություն»-ը ճիշտ կլիներ հենց սկզբից անվանել պատերազմ. Զատուլին

ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Ինչ Ուկրաինա է մեզ պետք» համաժողովի ժամանակ մի շարք կարեւոր հայտարարություններ է արել:
Լրատվամիջոցները տարածում են տեղեկությունը հղում անելով նրա կայքին:
«Մենք շատ բարդ իրավիճակում ենք։ Մի իրավիճակում, երբ մեզանից մոբիլիզացիա է պահանջվում: Անհրաժեշտ է ոչ միայն արդյունաբերության, այլև կյանքի տեղափոխումը ռազմական ռելսերի վրա, որպեսզի նվաճենք այն հաղթանակը, որի մասին բոլորս երազում ենք»,- ասել է Զատուլինը:
«Մենք 2022 թվականի փետրվարի 24-ին սկսեցինք այն, ինչն անվանեցինք «հատուկ ռազմական գործողություն», որը թերևս ճիշտ կլիներ հենց սկզբից պատերազմ անվանել, քանի որ դա պատերազմ է։ Իմ կարծիքով ՝ այսօր դա ակնհայտ է բոլորի համար։ Անվերջ քննարկում ենք այն թեման, թե երբ կլինի Ուկրաինական հակահարձակումը, որտեղ կլինի այն և ինչպես կհաղթենք այն։ Սա հաղթանակի տրամաբանությունը չէ: Սա պարտադրված տրամաբանություն է, հայտարարել է քաղաքական գործիչը։
«Ռազմական գործողության սկզբում պաշտոնապես հայտարարված ի՞նչ նպատակներ ունեինք։ Դուք բոլորդ հիշում եք. ապազգայնացում, ապառազմականացում, Ուկրաինայի չեզոքություն, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների պաշտպանություն, որոնք այս ամբողջ ընթացքում տառապել են։ Այս կետերից ոչ մեկի մասով մենք այսօր չենք հասել արդյունքների, ոչ մեկի»,-փաստել է Կոնստանտին Զատուլինը: