ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրասնոդարում ԱԹՍ-ն գրոհել է տեղի նավթավերամշակման գործարանի վրա․ հրդեհ է բռնկվել
Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարքը հարվածել է Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի վրա ։
Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Շրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատևի խոսքով՝ մազութի թորման կայաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Կրակը հաջողվել է մարել։ Հրդեհի մակերեսը կազմել է 100 քմ։
Երկրամասի իշխանությունները շնորհակալություն են հայտնել բոլոր ծառայություններին օպերատիվ և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։
Կոնդրատիևի խոսքով՝ ոչ ոք չի տուժել։
Մայիսի 28-ի գիշերը Կրասնոդարի երկրամասում մի քանի անհայտ դրոններ փորձել են մոտենալ Իլսկի նավթավերամշակման գործարանի տարածքին։ Դրանք բոլորը վնասազերծվել են, գործարանի ենթակառուցվածքներին վնասներ չեն եղել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԹՍ-ներով հարձակում՝ Մերձմոսկվայում․ աշխատում է ՀՕՊ-ը․ ինչ է հայտնի
Այսօր վաղ առավոտյան ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել Մերձմոսկվայի բնակելի տների ուղղությամբ․ Այս մասին գրում է RTVI-ը, նշվ...
Հայ զինծառայողների առևանգումը կատարվել է Շիկահողից 2-3 կմ հյուսիս-արևելք․ «Հետք»
Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ենթադրյալ առեւանգումը, ըստ «Հետքի» երեք աղբյուրների, տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայի մարզում ավելի քան 10 ԱԹՍ է խոցվե՞լ․ մանրամասներ
Ռուսական թելեգրամյան ալիքները հայտնում են այսօր առավոտյան Մոսկվայի մարզում խոցված ավելի քան տասը անօդաչու թռչող սարքերի...
Արցախի ՊԲ-ի պատասխանը՝ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը: Այս մասին հաղորդագրություն...