ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԹՍ-ներով հարձակում՝ Մերձմոսկվայում․ աշխատում է ՀՕՊ-ը․ ինչ է հայտնի
Այսօր վաղ առավոտյան ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել Մերձմոսկվայի բնակելի տների ուղղությամբ․ Այս մասին գրում է RTVI-ը, նշվում է, որ Մոսկվայի մարզում գործում է հակաօդային պաշտպանությունը։
Մասնավորապես նշվում է, որ Նովոմոսկովսկի շրջանի Ատլասնայա փողոցում գտնվող բնակելի շենքի 25-րդ հարկին մեկ անօդաչու թռչող սարք է բախվել, գրում է SHOT-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Թելեգրամյան ալիքի տվյալներով՝ պայթյունի հետևանքով վնասվել է հատակի սալիկը, զոհեր և վիրավորներ չկան։
Երկրորդ անօդաչու թռչող սարքը հարվածել է Մոսկվայի Պրոֆսոյուզնայա փողոցի բարձրահարկ շենքին՝ բախվելով 16-րդ հարկի բնակարանի պատուհաններին։ Տուժածներ չկան, ամբողջ մուտքը տարհանվել է։
Թելեգրամյան ալիքի աղբյուրը հայտնում է, որ երկրորդ անօդաչու թռչող սարքը կրել է KZ-6 կուտակային լիցք, որը, բախտի բերմամբ, չի պայթել։ Նման լիցքը, պարզաբանում է SHOT-ը, ճեղքում է մինչև կես մետր հաստությամբ երկաթբետոնե սալերը։
Մեկ այլ անօդաչու թռչող սարք ավելի վաղ հարվածել էր Լենինսկի պողոտայի տներից մեկի վրա, պնդում է 112-ը:
Baza-ն գրում է Մոսկվայի մարզում հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին, ըստ նրանց՝ Իստրայի վրայով մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ Ականատեսները թելեգրամյան ալիքին պատմել են Նեմչինովկա, Օդինցովո և Բարվիխա շրջաններում պայթյունների ձայների մասին։
Ռուբլևո-Ուսպենսկոե մայրուղու վրա բնակիչները նկատել են թռչող անօդաչու սարքեր: Baza-ի նախնական տվյալներով՝ Նովայա Ռիգայի վրայով դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարքն արդեն խփվել է։
Ինչպես հայտնում է SHOT-ը՝ վկայակոչելով աղբյուրին, հարավ-արևմուտքից Մոսկվային մոտենալիս 4 անօդաչու թռչող սարք են խոցել։
ТАСС-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նշել է, որ Մոսկվայում անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով մի քանի շենքեր փոքր վնասներ են կրել։ Ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։
Նմանատիպ հոդվածներ
Հայ զինծառայողների առևանգումը կատարվել է Շիկահողից 2-3 կմ հյուսիս-արևելք․ «Հետք»
Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ենթադրյալ առեւանգումը, ըստ «Հետքի» երեք աղբյուրների, տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջա...
Արցախի ՊԲ-ի պատասխանը՝ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը: Այս մասին հաղորդագրություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայի մարզում ավելի քան 10 ԱԹՍ է խոցվե՞լ․ մանրամասներ
Ռուսական թելեգրամյան ալիքները հայտնում են այսօր առավոտյան Մոսկվայի մարզում խոցված ավելի քան տասը անօդաչու թռչող սարքերի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրասնոդարում ԱԹՍ-ն գրոհել է տեղի նավթավերամշակման գործարանի վրա․ հրդեհ է բռնկվել
Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարքը հարվածել է Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի վրա ։Հարձակման հետևանքով հրդեհ...