ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայի մարզում ավելի քան 10 ԱԹՍ է խոցվե՞լ․ մանրամասներ
Ռուսական թելեգրամյան ալիքները հայտնում են այսօր առավոտյան Մոսկվայի մարզում խոցված ավելի քան տասը անօդաչու թռչող սարքերի մասին։
Նոր Մոսկվայի Ատլասովա փողոցում անօդաչու թռչող սարքը բախվել է բարձրահարկ շենքին, պայթյունի հետևանքով մի քանի բնակարանների պատուհաններ դուրս են թռել։
Մեկ այլ անօդաչու թռչող սարք է թռել Մոսկվայի Լենինսկի պողոտայի բազմաբնակարան շենքի ուղղությամբ։ Այն բախվել էր 13-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանին. Այժմ այդ հատվածը շրջափակված է, աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։
Որոշ թելեգրամյան ալիքներ հաղորդում են, որ Լենինսկի պողոտայում կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել շտապօգնության մի քանի մեքենաներ։
Հրապարակված կադրերում երևում է Ռուբլյովկայի երկնքում ԱԹՍ-ի խոցման պահը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԹՍ-ներով հարձակում՝ Մերձմոսկվայում․ աշխատում է ՀՕՊ-ը․ ինչ է հայտնի
Այսօր վաղ առավոտյան ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել Մերձմոսկվայի բնակելի տների ուղղությամբ․ Այս մասին գրում է RTVI-ը, նշվ...
Հայ զինծառայողների առևանգումը կատարվել է Շիկահողից 2-3 կմ հյուսիս-արևելք․ «Հետք»
Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ենթադրյալ առեւանգումը, ըստ «Հետքի» երեք աղբյուրների, տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջա...
Արցախի ՊԲ-ի պատասխանը՝ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը: Այս մասին հաղորդագրություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրասնոդարում ԱԹՍ-ն գրոհել է տեղի նավթավերամշակման գործարանի վրա․ հրդեհ է բռնկվել
Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարքը հարվածել է Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի վրա ։Հարձակման հետևանքով հրդեհ...