Հասարակություն

Նոր ուսումնական ծրագրում ամբողջությամբ պահպանվել է եկեղեցու պատմությունը․ Անդրեասյան

Նոր ուսումնական ծրագրում ամբողջությամբ պահպանվել է եկեղեցու պատմությունը․ Անդրեասյան
Եկեղեցին մտահոգություն ունի, որ դպրոցում առանձին առարկա չունենալը կվտանգի կարևոր գիտելիքն ու արժեքները, իսկ մանկավարժության տեսանկյունից այդ մտավախությունը չկա. նոր ուսումնական ծրագրում ամբողջությամբ…

Եկեղեցին մտահոգություն ունի, որ դպրոցում առանձին առարկա չունենալը կվտանգի կարևոր գիտելիքն ու արժեքները, իսկ մանկավարժության տեսանկյունից այդ մտավախությունը չկա. նոր ուսումնական ծրագրում ամբողջությամբ պահպանվել են կրոնի և եկեղեցու պատմության մասին գիտելիքները, թեկուզ առանց առանձին առարկայի։ Այս մասին ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասել է Ժաննա Անդրեասյանը։

 

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նոր ծրագրում եկեղեցու պատմության և հայ ժողովրդի կյանքում նրա դերի մասին գիտելիքները տրվում են պատմության դասերին, իսկ դավանանքի մասին գիտելիքները ՝ հասարակագիտության դասերին:

 

«Ավելին` եթե նայեք 5-6–րդ դասարանների «Ես և իմ հայրենիքը» առարկային (որը ավագ դասարաններում կոչվում է «Հասարակագիտություն») այնտեղ մեր ծեսերի, տոնակատրությունների մասով շատ կարևոր գիտելիքներ կան, որոնք մենք փորձում ենք նաև կիրառելի, արժեքային դարձնել, ինչպես նաև դաստիարակության հիմք։ Այստեղ տոները, ծեսերը նշելու մասին է գրված, օրինակ` ինչպես է պետք նշել Բարեկենդանը»,–ասել է նախարարը։

 

Հիշեցնենք՝ ՀՀ ԿԳՄՍ-ի որոշմաբ «Հայ եկեղեցու պատմությունը» որպես առանձին առարկա չի լինելու և ներառվելու է «Հայոց պատմություն» առարկայի դասագրքում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250