ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կոյուղաջրերը լցվել են մայթերն ու շենքի նկուղները». Մուրացան փողոցի բնակիչ
Երևանի Մուրացան փողոցի գլխավոր կոյուղին խցանված է ու դրա պատճառով բոլոր դիտահորերը մինջև վերև լցաված են, պարունակությունը լցվում է շենքերի նկուղները: Auroranews-ը ահազանգ է ստացել 113 հասցեի բնակիչներից, որ բոլոր շենքերի նկուղնորում լողավազանի չափ ջուր է լցված:
«Այստեղ մթերային խանութ կա, իրենց նկուղային հատվածներում էլ է նույն վիճակը: Ջուրը փողոցով գնում է ու ստիպված պոմպը գցել ենք նկուղ, որպեսզի շլանգով ջուրը քաշի, եթե ջուրը չքաշվի առաջին հարկի տները կլցվի: Մարդիկ այլևս չեն կարողանում իրենց կոյուղիներից և լվացարաններից օգտվել: Արդեն երկրորդ շաբաթն է լրանում, ամեն անգամ ասում են` լուծում կտանք, բայց դեռ ոչ մի լուծում էլ չեն տվել: Վեոլիա ջրից ասել են` պետք է կոյուղագիծի ուղղությունը փոփոխվի, այսինքն, պետք է քանդեն ու շինաշխատանքներ կատարեն»,- ասաց բնակիչը:
Հարցին` այս հարցով Երևանի քաղաքապետարան դիմե՞լ են, բնակիչը պատասխանեց. «Քաղաքապետարանին էլ թաղապետարանին էլ դիմել ենք. դեռ անցած շաբաթ ասում էին, որ շաբաթվա ընթացքում հարցին լուծում կտան, բայց ո'չ եկել են, ո'չ քանդել են, ո'չ էլ սկսել են այդ աշխատանքները: Ամեն օր նույն ենք լսում: Վեոլիա ջուրն ու քաղաքապետարնը համատեղ պետք է այս հարցին լուծում տան: Նույն պատասխանն էլ թաղապետարանն է տալիս, որ կգան, կքանդեն ու կլուծեն հարցը, բայց այլևս հնարավոր չէ այս պայմաններում դիմանալ: Բնակիչներով ամեն օր հավաքվում ենք շենքի բակում ու մտածում, թե ի՞նչ անենք, ո՞նց լուծենք այս հարցը»:
Ըստ մեզ ահազանգած բնակչի` գարշահոտի պատճառով շենքերի առաջին հարկերի բնակիչները ոչ կարողանում են նորմալ քնել, ոչ էլ` նստել:
«Հիմա այդ ջուրը փողոցով է գնում, բոլորս շնչում ենք արդեն այդ գարշահոտը: Մենք բոլոր հնարավոր կառույցներին դիմել ենք, բայց ուզում ենք, որ մի հատ էլ լրատվամիջոցներով տեղեկացնենք, որորվհետև գոնե այդպես կզգոնանան ու կհասկանան, որ հարցը հրատապ է և պետք է լուծում տրվի»,- եզրափակեց նա:
Auroranews-ը կապ հաստատեց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Տարոն Գեևորգյանի հետ, ով մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց. «Մայրաքաղաքում ջրամատակարման և ջրահեռացման, այդ թվում կոյուղաջրերի վերանորոգման հետ կապված պարտավորությունները ի պաշտոնեկրում է Վեոլիա ջուր ընկերությունը: Քաղաքապետարանը այս դեպքում գործընկեր մարմին է: Ես կփորձեմ ևս մեկ անգամ տեղյակ պահել, բայց անմիջական լիազորություն, որ մենք գանք ինչ-որ բան անենք չենք կարող: Նախ մենք մասնագիտական գործիքաչափ և լիազորություն չունենք որևէ կերպ անմիջապես միջամտելու: Ես մեր կողմից ևս մեկ անգամ կհիշեցնեմ և կհորդորեմ զբաղվել այդ հարցով»: