Հայ երիտասարդ ըմբիշները Բելառուսում հաջողություններ են գրանցել
Բելառուսի Գրոդնո քաղաքում կայացած Դմիտրի Կարբիշևին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հայաստանցի երիտասարդ ըմբիշները նվաճել են 4 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալներ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Մասնավորապես, մայիսի 20-24-ը կայացած մրցաշարում ոսկե մեդալակիրներ են դարձել 57 կգ Սարգիս Բեգոյանը, 61 կգ Էդիկ Հարությունյանը, 65 կգ Հայկ Աբրահամյանը և 97 կգ Խաչատուր Խաչատրյանը:
Արծաթե մեդալներ են նվաճել 57 կգ Հայկո Գասպարյանը և 70 կգ Դավիթ Մարգարյանը:
Բրոնզե մեդալներ են նվաճել 57 կգ Նարեկ Հակոբյանը, 65 կգ Աշոտ Չափուխյանը, 70 կգ Անուշավան Բարսեղյանը և Արտյոմ Իսախանյանը և 79 կգ Արեն Իսրայելյանը:
Նշվում է, որ հայ երիտասարդ ըմբիշներն արդեն վերադարձել են Երևան և նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը:
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր. World Challenge Cup
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Բուլղարիայի Վառնա...
Գյումրեցի դյուցազունը նոր ռեկորդ է սահմանել
Գետնին պառկած, ոտնաթաթը ֆիքսած, ծնկները թեթև ծալած վիճակում՝ մեջքը գետնից բարձր վիճակում՝ երկու 16 կգ կշռաքարերի ուսագոտ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել խճուղավազքի մրցաշարից
ՀՀ վարչապետի տիկի Աննա Հակոբյանը լուսանկարներ էհրապարակել Տավուշի մարզից: Նշենք, որ այնտեղ նա ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի...
Հայկ Մարտիրոսյանը Շարժայում ընթացող շախմատի Masters-ի առաջատարների խմբում է
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը ԱՄԷ-ում ընթացող 6th Sharjah Masters 2023 շախմատի միջազգային մրցաշարի առաջատարների խմբում է...