Գերմանիայի փոխկանցլերի գրասենյակ սպիտակ փոշով ծրար է առաքվել
Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխկանցլեր, տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկի («Կանաչներ»)՝ Ֆլենսբուրգում գտնվող գրասենյակ սպիտակ փոշով ծրար է առաքվել: Այս մասին տեղեկանում ենք ТАСС-ից:
Ծրարն ստացվել է մայիսի 24-ի երեկոյան։ Գրասենյակի աշխատողներն այն տարել են ոստիկանության բաժանմունք, ուր իրավապահ մարմինների աշխատակիցները կանչել են հրշեջների։ Քանի որ նյութի բնույթը եղել է անհայտ, աշխատակիցներին տարհանել են շենքից, իսկ դրա շուրջն ընկած տարածքը՝ շրջափակել։ Այնուհետև հրշեջները, պահպանելով բոլոր նախազգուշական միջոցները, ծրարը դուրս են տարել այնտեղից։
Նշվում է, որ ներկայում փոշին ուսումնասիրվում է վտանգավոր քիմիական կամ ռադիոակտիվ նյութերի պարունակության նպատակով։
Ինչպես հայտնել է ոստիկանությունը, մինչ այժմ ծրարի հետ շփված անձանց մոտ առողջական խնդիրներ չեն առաջացել։ Բացառված չէ, որ փոշին իրենից ներկայացնում է սովորական ավազ։ Հետազոտության արդյունքներն առայժմ չկան:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...