Ուկրաինայում հակամարտությունը չպետք է սառեցվի․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ Ուկրաինայում հակամարտությունը չպետք է սառեցվի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը համերաշխ է»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը համերաշխ է Արևմուտքի հետ, որ չպետք է թույլ տալ, որ ուկրաինական հակամարտությունը սառեցվի։
Պեսկովի խոսքով ՝ Ռուսաստանի Դաշնությունը դիտարկում է միայն հատուկ ռազմական գործողության ավարտման հնարավորությունը՝ ապահովելով սեփական շահերը, հասնելով Ռուսաստանի առջև դրված նպատակներին:
Նշվում է, որ ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ խաղաղ բանակցությունների անցկացումը չպետք է նպատակ ունենա սառեցնելու հակամարտությունը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան նույնպես հայտարարել էր ուկրաինական հակամարտության սառեցման անընդունելիության մասին։
Հիշեցնենք՝ Ուկրաինայում շարունակվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հատուկ գործողությունը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...