Հայտնաբերվել է Ապարանում մեկ տարի առաջ տեղի ունեցած ​աղմկահարույց սպանության կասկածյալը

Այսօր` մայիսի 24-ին, իրավապահների իրականացրած օպերացիայի  արդյունքում հայտնաբերվել ու վնասվազերծվել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով հետախուզվող:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ էին ստացվել հետախուզման մեջ գտնվող 33-ամյա Ա.Ա.-ի մասին,  նրա ենթադրյալ տեղաշարժը մի քանի ժամ  հետախույզները վերցրել են իրենց հսկողության տակ ու արդեն մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում՝ հատուկ օպերացիայի շնորհիվ, վնասազերծել են նրան և բերման ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են ոստիկանության Ապարանի բաժին, քանի որ 2022թ-ի նոյեմբերից նա հրազենի գործադրմամբ, առանձնապես ծանր սպանություն կատարելու կասկածանքով գտնվել է հետախուզման մեջ:

 

Քրեական գործը հարուցված է եղել Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, խափանման միջոցը՝ կալանքը:

 

Ա.Ա.-ն հետախուզվում էր 2022թ-ի հունիսի 19-ին Արագածոտնի մարզում աղմկահարույց կրակոցների և սպանությունների փաստով: Կրակոցներն ու սպանությունները տեղի էին ունեցել Նիգավան գյուղի վարչական տարածքում:

 

Հիշեցնենք՝ 2020 թվականի հունիսի 19-ին Նիգավանում վիճաբանություն և կրակոցներ էին եղել, ինչի հետևանքով կար սպանված: Ընդհանուր առմամբ վիրավորում էր ստացել 7 տղամարդ, որոնցից մեկը քիչ ուշ մահացել էր:

 

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ գործադրվել էր որսորդական հրացան:

Քաղաքականություն

Պատահարներ