Կրակոցներ Գյումրիում` ՔՊ-ականների մասնակցությամբ
Գյումրիում արտառոց դեպք է տեղի ունեցել՝ ՔՊ-ականների մասնակցությամբ։ ՔՊ-ական գործարար Մարտին Թորոյանը, որը խանութ, լավաշի արտադրամաս ունի Տիգրան Մեծ փողոցում, կասկածվում է մոտ ընկերների՝ Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Երվանդ Խանամիրյանի և ևս երկու հոգու մասնակցությամբ իր տունը վերանորոգող արհեստավորին՝ 50-ամյա Հ․Մ․-ին հրազենային վնասվածք հասցնելու մեջ։ Մարտին Թորոյանը արհեստավորին կասկածել է շինանյութի գողության մեջ, գրում է Aravot.am-ը` հղում տալով իր տեղեկություններին։
Տուժած արհեստավորը դիմել է Գյումրի բժշկական կենտրոն՝ փորձելով թաքցնել իրականությունը։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրել է, որ Հ․Մ․-ն դիմել է Գյումրի բժշկական կենտրոն՝ բողոքելով որովայնի սաստիկ ցավերից։ Նա ասել է, թե իբրև իր մոտ որովայնի պատի մազարմատի բորբոքում է։ Բժիշկները նրան հետազոտելուց հետո անմիջապես տարել են վիրահատության՝ հայտնաբերելով աղիների հրազենային վնասվածքներ։ Նրա աղիներից գտել ու հանել են փամփուշտը։ Նրա վիճակը, ըստ Արմեն Խաչատրյանի, միջին ծանրության է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Շիրակում զգեստապահարանը ընկել է 5-ամյա աղջնակի գլխին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ԶԼՄ
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արթիկի բաժին մայիսի 20-ին ահազանգ է ստացվել «Գյումրու մոր և մանկան ավստրիա...
Գյումրիում երիտասարդը փորձել է պայթեցնել ոստիկանության Մուշի բաժինը
Գյումրիում երիտասարդ տղամարդը մտել է ոստիկանության Մուշի բաժին և փորձել պայթեցնել շենքը։ Տեղեկությունը հայտնում է Sputni...
Գառնիի աշակերտների ավտոբուսը հարվածել է Ջրվեժի գերեզմանատան շիրմաքարերին․ կա վիրավոր. ԶԼՄ
Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում MAN մակնիշի մարդատար ավտոբո...
Հայտնաբերվել է Ապարանում մեկ տարի առաջ տեղի ունեցած աղմկահարույց սպանության կասկածյալը
Այսօր` մայիսի 24-ին, իրավապահների իրականացրած օպերացիայի արդյունքում հայտնաբերվել ու վնասվազերծվել է առանձնապես ծանր հան...