Չավուշօղլուն սպառնում է նոր քայլեր ձեռնարկել Նեմեսիսի հուշակոթողը չհեռացնելու դեպքում
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մայիսի 23-ին Անթալիայի Մուրադփաշա շրջանում գտնվող հյուրանոցում հանդիպել է Ադրբեջանի պատվիրակության հետ Թուրքիա ժամանած լրագրողներին։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Խոսելով պահ առաջ Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին՝ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան Հարավային Կովկասում խաղաղություն է ցանկանում և այդ գործընթացին աջակցելու համար Հայաստանի հետ որոշ քայլեր է իրականացրել։
Իսկ Թուրքիա-Հայաստան հարաբերություններին անդրադառնալով՝ Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է Հայոց ցեղասպանության կազմակերպման մեջ մեղավոր թուրք և ադրբեջանցի քաղաքական գործիչներին պատժելու նպատակով կազմակերպված «Նեմեսիս» գործողությանը նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրմանը Երևանում։
«Հայաստանում՝ Երևանում, անցյալում մեր ադրբեջանցի եղբայրներին, օսմանյան շրջանի մեր զինվորներին և դիվանագետներին նահատակած ահաբեկիչների համար արձանի կանգնեցումն անընդունելի քայլ էր: Մենք էլ որոշ միջոցներ ձեռնարկեցինք, փակեցինք մեր օդային սահմանը երրորդ երկրներ գնացող ինքնաթիռների համար»,-ասել է Չավուշղլուն։
Բացի այդ թուրք նախարարը, Հայոց ցեղասպանությունը որակելով հորինվածք, ընդգծել է, որ հույս ունի, թե Հայաստանը կուղղի այսպես կոչված սխալը (կապամոնտաժի Նեմեսիսի արձանը-խմբ․), հակառակ դեպքում սպառնացել է ձեռնարկել նոր միջոցներ և քայլեր։
Հիշեցնենք՝ Թուրքիայում դժգոհություններ էր առաջացրել Երևանի օղակաձև զբոսայգում «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված աղբյուր–հուշակոթողի տեղադրումը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...