Ավելի լավ է Ջո Բայդենը լինի որպես ԱՄՆ նախագահ, քան Դոնալդ Թրամփը․ Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ավելի լավ է Ջո Բայդենին տեսնել որպես Միացյալ Նահանգների նախագահ, քան իր նախորդ Դոնալդ Թրամփին, հայտնում է Reuters-ը։
Շոլցը հույս է հայտնել, որ Բայդենը կվերընտրվի երկրորդ ժամկետով։ Հայտարարությունն արվել է Բեռլինի մերձակայքում գտնվող դպրոցներից մեկի աշակերտների հետ հանդիպմանը։ Շոլցը Թրամփին մեղադրել է «տարաձայնություն սերմանելու» մեջ, և ասել, որ Թրամփի նախագահությունը վատ կլինի ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև Գերմանիայի համար։
«Ես կարծում եմ, որ ներկայիս նախագահը լավագույնն է, ուստի ցանկանում եմ, որ նա վերընտրվի»,- ուսանողի հարցին պատասխանել է Շոլցը։ Նա հավելել է, որ Բայդենը հստակ գիտի, թե «ինչ է պետք անել համաշխարհային պատերազմը կանխելու համար»։
Պարբերականը նշում է, որ այս հայտարարությունը կարող է լինել այն լարվածության արտացոլումը, որը ստեղծվել է Գերմանիայի և ԱՄՆ-ի միջև Թրամփի նախագահության ժամանակ, երբ Շոլցը գանձապետարանի քարտուղարն էր, իսկ կառավարությունը ղեկավարում էր Անգելա Մերկելը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...