Մարդատար ավտոմեքենան բախվել էր «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսին, որին գրեթե ոչինչ չէր եղել. Ավինյան
Մի պատահարի լուսանկարներ տեսա, մարդատար ավտոմեքենան բախվել էր «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսին, որին գրեթե ոչինչ չէր եղել։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
««ՄԱՆ»-ին գրեթե բան չէր եղել, իսկ այս մեքենայի դիմացի հատվածն առհասարակ չկար։ Այն ընկերությունը, որի հետ պայմանագիր ենք կնքել, մեր սպասարկումն արդեն իրականացնո՞ւմ է», - հարցրել է Ավինյանը:
««ՄԱՆ»-ի աջ կողմն է վնսավել։ Հիմա կանգնեցրել ենք և ռեզերվային «ՄԱՆ»-ն ենք հանել շահագործման, որպեսզի անգամ նման փոքր վնասվածքով երթուղի դուրս գա»,- որպես պատասխան` ասել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը և հավելել, որ ԱՊՊԱ են կանչել և սպասում են գնահատմանը։
Անդրադառնալով այդ դիտարկմանը՝ փոխքաղաքապետ Ավինյանը նշեց, որ իրականում շատ տարօրինակ ու տպավորիչ պատկեր էր։
«Իրապես շատ որակով ավտոբուսներ են», - հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայաց...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կայացել են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա...
«Ինձ այդ բանակցությունները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս» Միրզոյանը` բանակցությունների մասին
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պ...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ արդյունավետ է որակել հայաստանյան այցը
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան արդյունավետ է...