«Ինձ այդ բանակցությունները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս» Միրզոյանը` բանակցությունների մասին
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումներին, նշել է.
«Ինձ այդ բանակցությունները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս, սակայն սա շատ սուբյեկտիվ պնդում է, գոնե այն վերապահումով, որ երկրորդ կողմը դեռ պետք է իր համաձայնությունը տա, որպեսզի որևէ պայմանավորվածություն ամբողջանա և դառնա փոխըմբռնում»,- ասել Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ՝ Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում նույնիսկ ամենաէական խնդիրների շուրջ տեղի են ունեցել շատ ավելի հանգամանլից, միմյանց հասկանալու քննարկումներ։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ եռակողմ` հանդիպում եղավ Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի. Պուտին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քա...
Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ. Պուտինն ակնարկել է
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ անդամ...
ԵԱՏՄ շրջանակներում գազի ընդհանուր շուկայի գործարկման համար Հայաստանը պատրաստ է երկխոսության. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում գազի ընդհանուր շուկայի...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ արդյունավետ է որակել հայաստանյան այցը
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան արդյունավետ է...